Նյարդաբանություն
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի և շնչառական: Դա կարող է հաշմանդամություն առաջացնել և անգամ մահացու ելք ունենալ՝ շնչառական անբավարարության հետևանքով:
Հիվանդանում են հիմնականում 20-40 տարեկան երիտասարդ կանայք:
Միասթենիան աուտոիմուն ախտահարում է. հիվանդությունը զարգանում է սեփական բջիջների դեմ (ացետիլխոլին) օրգանիզմի հակամարմինների արտադրմամբ: Արդյունքում ռեցեպտորները չեն կատարում նյարդային գրգիռը մկաններին փոխանցելու իրենց գործառույթը: Տուժում է նաև թիմուսը:
Պատճառները
Ճշգրիտ պատճառները պարզ չեն: Բուժառուներից շատերի մոտ թիմուսի մեծացում է նկատվում: Սովորաբար, այն ակտիվ է գործում երեխաների մոտ՝ արտադրում է Տ բջիջներ և հակամարմիններ: Տարիքի հետ այդ օրգանը ենթարկվում է հետզարգացման: Երբեմն թիմուսը հեռացնելուց հետո հիվանդների վիճակը բարելավվում է:
Հիվանդությանը նպաստող գործոնները
- Ժառանգականությունը,
- վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ մանկական հիվանդություններ․
- այլ աուտոիմուն հիվանդություններ. երբեն միասթենիան զուգակցվում է սկլերոդերմիայի, ռևմատոիդ արթրիտի, համակարգային կարմիր գայլախտի հետ,
- ֆիզիկական, մտային, հուզական գերծանրաբեռնվածությունը, ուժեղ սթրեսը,
- Էնդոկրին հիվանդությունները. շաքարային դիաբետ, վահանագեղձի, հիպոֆիզի, մակերիկամների խնդիրներ,
- գլխի տրավմաները,
- շոգ կլիմայում գտնվելը, վտանգավոր մասնագիտական գործոնները,
- ցանկացած տեղակայման ուռուցքները, երկարատև ինտոքսիկացիան։
Կլինիկական դրսևորումները
- Բնածին․ զարգանում է մանկական տարիքում՝ կապված ժառանգականության կամ գենային մուտացիայի հետ։
- Ձեռքբերովի․ զարգանում է կյանքի ընթացքում՝ արտաքին գործոնների ազդեցությամբ, հիվանդությունների, սթրեսների պատճառով։
Կլինիկական դասակարգման հիմքում ախտահարված մկանային խումբն է.
- Ակնային ձև․ դժվարացած է կոպերը բարձրացնելը, դիտվում է պտոզ՝ կոպերի իջեցում՝՝ մեկ կողմից կամ երկկողմանի: Դժվարացած է հայացքի կենտրոնացումը., վատանում է տեսողությունը, դժվարացած են ակնագնդերի շարժումները, զարգանում է շլություն։
- Բուլբար ձև․ գլխուղեղային նյարդերով նյարդավորվող մկանների ախտահարում. տուժում են լեզուն, ըմպանը, կոկորդը: Խոսքը ցածր է, անհասկանալի, խուլ, ծամելը և կլման ակտը դժվարացած են: Հիվանդը դժվարանում է ժպտալ, դեմքով այլ շարժումներ անել:
- Գեներալիզացված ձև․ ամենածանր ձևն է, քանի որ ախտահարված են տարբեր մկանային խմբեր: Սկզբում ախտահարվում են կոպերը, ապա՝ վերջույթները:
Բարդությունները.
Հիվանդությունը պրոգրեսիվող է, վտանգավոր է շնչառական մկանների ախտահարումը: Վտանգավոր է նաև միասթենիկ կրիզը, որը զարգանում է ֆիզիկական գերլարումից, սթրեսից, վարակիչ հիվանդություններից, դեղերի ընդունումը դադարեցնելուց: Արտահատված է ուժեղ թուլություն. բուժառուն չի կարողանում քայլել, կանգնել, խոսել, ուտել, ձայնը խուլ է, անհասկանալի, խնդիրներ են առաջանում նաև շնչառության համակարգի կողմից:
Ախտորոշումը
Նյարդաբանի կողմից իրականացվում է զննում (իջած են ռեֆլեքսները, մկանների տոնուսը և ուժը), անամնեզի և գանգատների գնահատում:
Իրականացվում են հետազոտություններ.
- պնևմոմեդիասթինոգրաֆիա, կրծքավանդակի ՀՏ, ՄՌՏ,
- իմունոլոգիական հետազոտություն․ արյան մեջ որոշվում են հակամարմինները,
- պրոզերինով թեսթ․ պրոզերինի ներմուծումից 15-20 րոպե հետո անցնում է հոգնածությունը, բարձրանում է մկանային տոնուսը, քանի որ դանդաղում է ացետիլխոլինի քայքայումը սինափսում,
- էլեկտրանյարդամիոգրաֆիա,
- գենետիկ հետազոտություն,
- արյան, մեզի ընդհանուր քննություն, ԷՍԳ, ցուցման դեպքում՝ արյան կենսաքիմական հետազոտություն, հորմոնների որոշում
Բուժումը
Ազդել հիվանդության պատճառականության վրա՝ հնարավոր չէ, հնարավոր է կանգնեցնել հիվանդության զարգացումը:
Նշանակվում են իմունային ռեակցիան ճնշող պատրաստուկներ, ցիտոստատիկներ, սպեցիֆիկ իմունագլոբուլիններ, ացետիլխոլինի խտության վրա ազդող դեղեր(/կալիմին, պրոզերին), կալիումի պատրաստուկներ, հակաօքսիդանտներ, մետաբոլիտներ, B խմբի վիտամիններ:
Թիմուսի ուռուցքի դեպքում իրականացվում է վիրահատական բուժում:
Ծանր դեպքերում կիրառվում են գործիքային մեթոդներ.
- պլազմաֆերեզ,
- իմունասորբցիա,
- կրիոպրեցիպիտացիա։
Կարևոր են նաև օրվա ռեժիմը, կանոնավոր թույլատրելի մարզումները, լավ քունը, ճիշտ սննդակարգը՝ հարուստ կալիումով (բանան, կարտոֆիլ, չամիչ, լոբազգիներ, սունկ, կանաչեղեն և այլն), մարմնի քաշի վերահսկումը, ֆիզիոթերապևտիկ միջոցառումները:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն